Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:56 12-03-2026

Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով․ քաղաքագետ


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ այն կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա», վտանգավոր կերպով հարվածում է Հայաստանի պետականության հիմքերին։

Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ստեղծման քաղաքական և իրավական հիմնարար փաստաթուղթն է։ Այն ձևակերպել է Հայաստանի անկախ պետականության քաղաքակրթական հիմքը՝ ինքնիշխանություն, ինքնորոշում և ազգային անվտանգության ապահովում։ Այդ փաստաթուղթը հաստատում է Հայաստանի պետականության շարունակականությունը և պատմական լեգիտիմությունը։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե այդ փաստաթուղթը կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա» և պետք է դուրս մնա նոր Սահմանադրությունից, նա փաստացի ապալեգիտիմացնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական փաստաթուղթը։ Սա պետականության հիմքերի վտանգավոր վերանայման փորձ է։

Առավել մտահոգիչ է այն, որ այս մոտեցումը գրեթե ամբողջությամբ համընկնում է Ադրբեջանի տարիներ շարունակ առաջ մղած քաղաքական նարատիվների հետ։ Բաքուն մշտապես պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն իբր պարունակում է հակաադրբեջանական դրույթներ։ Այդ պահանջը Ադրբեջանը վերածել է խաղաղության պայմանագրի գլխավոր նախապայմաններից մեկի։

Այս պայմաններում Փաշինյանի հայտարարությունը այլ կերպ, քան Բաքվի պահանջների հրապարակային լեգիտիմացում, դժվար է ընկալել։ Նա, ըստ էության, բաց տեքստով ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով՝ հստակ ազդանշան տալով, որ իր իշխանության վերարտադրությունը պատրաստ է վճարել Հայաստանի պետականության հիմքերի վերանայման գնով։

Փաշինյանի խոսքում կա ևս մեկ՝ առավել վտանգավոր և խայտառակ շեշտադրում։ Նա փաստացի Հայաստանին է վերագրում հայ-ադրբեջանական հակամարտության «կոնֆլիկտային տրամաբանությունը»։ Այսինքն՝ այն, ինչ տարիներ շարունակ պնդել է ադրբեջանական քարոզչությունը, այժմ հնչում է Հայաստանի վարչապետի շուրթերով։

Սա հակապետական շրջադարձ է, որի միջոցով փորձ է արվում վերաձևակերպել հակամարտության պատմությունն այնպես, որ պատասխանատվության ծանրությունը տեղափոխվի հենց Հայաստանի վրա։
Երբ երկրի ղեկավարը սկսում է կասկածի տակ դնել պետության հիմնադիր փաստաթուղթը և դրա տրամաբանությունը ներկայացնել որպես «կոնֆլիկտի աղբյուր», դա պետականության ապամոնտաժման գործընթացի ազդարարում է։

Սա ճանապարհ է, որը կարող է Հայաստանը աստիճանաբար տանել դեպի մի վիճակ, որտեղ պետությունը կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունն ու վերածվում ադրբեջանական ենթապետության»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան