Արտաքին 7 ամիս առաջ - 18:06 12-03-2026

Իրանի նոր գերագույն առաջնորդն իր առաջին ուղերձն է հղել

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետո առաջին ուղերձն է հղել իրանցիներին:

Mehr գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում:

Նա նաև հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար:

Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն և այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն:

Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները:

Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:

«Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են իմ սիրելի կինը, իմ նվիրված քույրը, նրա փոքրիկ երեխան և մյուս քրոջս ամուսինը, որը գիտուն և պատվավոր անձնավորություն էր»,- նշել է նա։

56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի երկարամյա ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի որդին է։ Ալի Խամենեին սպանվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները