Սպորտ 5 ամիս առաջ - 20:05 11-03-2026

Հրապարակվել է Հայաստանի Մ-17 հավաքականի կազմն առաջիկա հավաքի համար

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։ Այդ նպատակով պատանեկան ընտրանին մարտի 13-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքի շրջանակում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։

Մարտի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի «Ուրարտու-2»-ի, իսկ նույն օրը՝ ժամը 17։00-ին, ուժերը կչափի «Փյունիկ Ակադեմիայի» հետ։

Գլխավոր մարզիչն ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Սամսոն Հակոբյան — «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան — «Ակադեմիա-09»
Սերյոժա Հարությունյան — «Փյունիկ-09»

Պաշտպաններ

Կառլեն Սինամյան — «Նոա-10»
Ռուբեն Գրիգորյան — «Ուրարտու-09»
Տիգրան Օհանյան — «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան — «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան — «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան — «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան — «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան — «Ակադեմիա-09»

Կիսապաշտպաններ

Կիրիլ Եդիգարյան — «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան — «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան — «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան — «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան — «Ուրարտու-09»
Դավիթ Հովհաննիսյան — «Ուրարտու-2»
Սուրեն Հարությունյան — «Սյունիք-09»
Սամվել Բեգլարյան — «Ուրարտու-10-1»
Արմեն Ղազարյան — E.F.M.O. Boadilla (Իսպանիա)
Սերգեյ Առաքելյան — E.F.M.O. Boadilla (Իսպանիա)
Ռաֆայել Մինասյան — Union Deportiva Usera (Իսպանիա)
Վաչիկ Թումանյան — «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Վահե Թովմասյան — «Արարատ-09»
Արսեն Առաքելյան — «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան — «Շիրակ-09»

Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստանի Մ-17 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2025/26թթ․ Եվրոպայի առաջնության որակավորման 2-րդ փուլին: Մեր թիմն ընդգրկված է նույն խմբում Լյուքսեմբուրգի, Հունգարիայի և Լիխտենշտեյնի հասակակիցների հետ: Ընտրական խմբի բոլոր հանդիպումները կկայանան Հայաստանում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի