Սպորտ 5 ամիս առաջ - 11:48 09-03-2026

Հայտնի է Ծառուկյանի մրցակիցը Բրազիլիայում կայանալիք մրցաշարում

Հայտնի է դարձել Արման Ծառուկյանի նոր մրցակիցը Բրազիլիայում կայանալիք «Hype» լիգայի մրցաշարում: Հայտնում է armsport.am-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ծառուկյանը ռևանշ է անցկացնելու ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի հետ, որի դեմ մենամարտը «RAF» լիգայի մրցաշարում ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։ Հետագայում պարզ դարձավ, որ Պուլասը հրաժարվել է գրեփլինգի կանոններով մրցելույթից և պահանջել է երկրորդ գոտեմարտն անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով:

Արդյունքում՝ կարճ ծանուցմամբ Ծառուկյանի դեմ մրցագորգ դուրս գալուն համաձայնել է UFC-ի նախկին մարտիկ Մուհամադ Մոկաևը։

Ծառուկյան — Մոկաև գոտեմարտը կկայանա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ «Hype Brazil» մրցաշարի շրջանակում։ Մարտիկները կմրցեն 10 րոպե տևողությամբ գոտեմարտում՝ «submission only» գրեփլինգի կանոններով (հաղթանակը հնարավոր է գրանցել միայն ցավեցնող կամ խեղդող հնարքով, հակառակ դեպքում կարձանագրվի ոչ-ոքի):

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից