Սպորտ Տեսանյութ 5 ամիս առաջ - 12:36 01-03-2026

Արման Ծառուկյանի մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ մենամարտը RAF (Real American Wrestling) լիգայում ավարտվել է զանգվածային բախումով։

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած RAF 06 մրցաշարում Ծառուկյանը միջին քաշային կարգում (79 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ է անցկացրել ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ ու հաղթել 5։3 հաշվով։

Եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հայ մարտիկը հրել ու հարվածել է հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում երկու թիմերի միջև։

Մենամարտի ընթացքում Ջորջիո Պուլասը մի քանի անգամ սադրել է Արման Ծառուկյանին՝ ձեռքի ափով հարվածելով գլխին։ Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։

Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից