Ներքին 7 ամիս առաջ - 22:15 26-02-2026

Ցուցուլյանը անձնակազմերին է ներկայացրել ենթակա ծառայությունների նորանշանակ ղեկավարներին

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ոստիկանության ենթակա ծառայությունների անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Արթուր Խուդինյանին՝ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է Պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Ոստիկանության պետը նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանին։

Կարևորելով բնակչության հետ կապի և համակարգի հանդեպ վստահության ամրապնդման գործում Համայնքային ոստիկանության դերը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Հակոբյանին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Քրեական ոստիկանության ծառայողներին ներկայացնելով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արթուր Բարսեղյանին՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման գործում նրանց առանցքային դերը։

Ծառայության ընթացքում արձանագրված արդյունքների համար շնորհակալություն հայտնելով Վարդան Վարդանյանին՝ Կամո Ցուցուլյանը վստահություն է հայտնել, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության նոր ղեկավարի գլխավորությամբ ծառայությունը կշարունակի արդյունավետ աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական բարձր նշաձողն ու ծառայողական պատասխանատվությունը։

Ոստիկանության պետը նորանշանակ ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել հանցավորության դեմ պայքարի, համայնքների հետ համագործակցության և ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը, ինչը քաղաքացիների համար առավել անվտանգ և ապահով միջավայրի ձևավորման, հասարակական կարգի ամրապնդման և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման կարևոր նախապայման է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում