Սպորտ 6 ամիս առաջ - 22:46 22-02-2026

«Արսենալը» պարտության մատնեց «Տոտենհեմին»՝ 4։1

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի նախավերջին խաղում առաջատար «Արսենալը» հյուսիսլոնդոնյան դերբիում առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ՝ 4։1։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։ «Տոտենհեմը» շատ արագ պատասխանեց. ընդամենը երկու րոպե անց՝ 34-րդ րոպեին, Ռանդալ Կոլո Մուանին վերականգնեց հավասարակշռությունը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Վիկտոր Յոկերեսը կրկին առաջ մղեց «զինագործներին»։ 61-րդ րոպեին նույն Էբերեչի Էզեն ձևակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 3-1։

Հանդիպման վերջնակետը դրվեց ավելացված ժամանակում։ 90+4-րդ րոպեին Վիկտոր Յոկերեսը, օգտվելով Մարտին Էդեգորի փոխանցումից, խփեց իր երկրորդ գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4-1։

«Արսենալը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» 29 միավորով 16-րդն է։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից