Սպորտ 6 ամիս առաջ - 22:54 19-02-2026

Սպերցյանն ի զորու է խաղալ Ռեալում կամ Բարսելոնայում. Օլասա

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Լուկաս Օլասան բարձր է գնահատել իր թիմակից Էդուարդ Սպերցյանի խաղային որակներն ու մասնագիտական հեռանկարները։

«Անկեղծ ասած՝ կցանկանայի, որ քանի դեռ ես այստեղ եմ, նա մնար մեզ հետ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն ակումբն ու անձամբ ֆուտբոլիստը։ Իսպանիայի առաջնությունում, որտեղ ես նախկինում հանդես եմ եկել, նա իրեն հիանալի կդրսևորեր և կկարողանար խաղալ բացարձակապես ցանկացած թիմում»,- Օլասայի խոսքերը մեջբերում է «Советский спорт» պարբերականը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստն ընդգծել է, որ Սպերցյանի տաղանդը լիովին բավարար է անգամ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» մակարդակին համապատասխանելու համար։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Լիդսը»։

Armsport

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից