Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:30 09-02-2026

Նախընտրական մանիպուլյացիա․ Սամվել Կարապետյանը չի առաջարկել ՀՀ պետական լեզուն փոխել

«Կարծում եմ՝ սա այսօր օգտագործվում է որպես նախընտրական մանիպուլյացիա՝ Սամվել Կարապետյանի վարկանիշը նվազեցնելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Նշենք, որ վերջին շրջանում իշխանականները լայն քննադատում են «Մեր ձևով» շարժման առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին այն բանի համար, որ նա առաջարկում է Հայաստանում ռուսերենը և անգլերենը դարձնել պետական լեզուներ։ Oragir.News-ը մամուլի մոնիթորինգ իրականացրեց և պարզեց, որ Կարապետյանը նման հայտարարություն է արել 2021-ի սեպտեմբերին՝ «Armenian Business Forum»-ում իր ելույթի ժամանակ՝ նշելով՝ կցանկանար, որ Հայաստանում պետական լեզուներ լինեին հայերենը, ռուսերենը և անգլերենը։ «Սակայն այդ որոշումը կախված է ՀՀ կառավարությունից»,- նշել է նա։

Նարինե Դիլբարյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այդ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Կարապետյանը հանդես էր գալիս որպես գործարար և ձեռներեց, այլ կարգավիճակ ուներ և չէր ներկայացնում քաղաքական ուժ, չէր հավակնում պետական պաշտոն զբաղեցնելու։

«Դա եղել է դիտարկում, ոչ թե Սահմանադրությունը փոխելու կամ օրենսդրական կարգավորումներ նախաձեռնելու հայտարարություն։ Ցանկացած քաղաքացի, գործարար կամ մասնագետ կարող է տարբեր գաղափարներ հնչեցնել։ Հետագայում նրա կարգավիճակը փոխվել է, այդ թվում՝ իշխանությունների գործողությունների արդյունքում, և այժմ նա քաղաքական դաշտում է, բայց իր շարժումը երբեք Սահմանադրության փոփոխության կամ պետական լեզուն փոխելու հարց առաջ չի քաշել»,- ասաց նա։

Դիլբարյանը շեշտեց, որ թեմայի շուրջ ներկայիս ակտիվ քննադատությունը, իր գնահատմամբ, արհեստական է․ «Սա գոյություն չունեցող խնդրի շուրջ պայքար է՝ մարդկանց մոլորեցնելու և մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով օրակարգ ձևավորելու փորձ»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում 3 պետական լեզու ունենալու հնարավորությանը՝ մեր զրացակիցը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզուն պետք է մնա միայն հայերենը։

«Հայաստանում չի կարող լինել որևէ այլ պաշտոնական լեզու, բացի հայերենից։ Դա միանշանակ է։ Գործարարը կարող է առաջարկ անել, կարծիք հայտնել, բայց դա չի նշանակում պետական հանձնառություն կամ քաղաքական ծրագիր»,- կարծիք հայտնեց նա։

Դիլբարյանը հավելեց, որ Հայաստանի պաշտոնյաները պետք է առավել հետևողական լինեն միջազգային հարթակներում հայերեն խոսելու հարցում։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները պետք է ամեն կերպ նպաստեն, որ հայերենը՝ որպես պետական լեզու, հնչի միջազգային բոլոր ատյաններում։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը տարբեր միջազգային ատյաններում հայերեն չի խոսում։ Ամեն տեղ կան թարգմանիչներ։ Սա կարևոր է թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տարբեր երկրների հետ հարաբերություններում»,- եզրափակեց լեզվաբանը։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ