Մամուլ 8 ամիս առաջ - 08:43 07-02-2026

Ինչո՞ւ է Սարգիս Խանդանյանը ՔՊ վարչության նիստերին մասնակցում ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երեւում է, որ նիստերին մասնակցում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու եւ վարչության նիստերին ի պաշտոնե է ներկա գտնվում: Նրա վրա են դրված նաեւ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) հետ համագործակցության աշխատանքները, որի անդամն է ՔՊ-ն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ՀԱԿ-ը եւ ԼՀԿ-ն։ Սակայն կուսակցությունում կարծում են, որ Խանդանյանը Մկրտչյանի պես «չի ձգում», ասում են` ԱՄՆ գործուղված Մկրտչյանը լավ էր կատարում այդ աշխատանքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․