Արտաքին 8 ամիս առաջ - 14:37 26-01-2026

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները:

Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից հետո», «Եվրոպական սոցիալական խարտիայի 65-ամյակի» և «Ժողովրդավարության վերադարձը մեր վեհաժողով. խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը բարեփոխելու հրատապ կոչ»:

Նախատեսվում են քննարկումներ նաև Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման և եվրոպական մայրցամաքի անվտանգության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Վեհաժողովը կանցկացնի նաև հեռացող նախագահի հրաժեշտի արարողություն ու կընտրի նոր նախագահ:

Վերջում խորհրդարանականները կքննարկեն ժողովրդավարության ամրապնդումը երիտասարդության շրջանում, սոցիալականացումը դպրոցներում, ինչպես նաև ներառական և մասնակցային կրթությունը: Վեհաժողովի եզրափակիչ օրակարգը կընդունվի նստաշրջանի առաջին օրը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի