Արտաքին 8 ամիս առաջ - 12:26 26-01-2026

Ալեքս Փրեթիի սպանությունը հոգեցունց ողբերգություն է․ Օբամա

Շաբաթ օրը Մինեապոլիսում (Մինեսոթա) սահմանապահի կրակոցները, որոնք հանգեցրել են մի տղամարդու մահվան, պետք է տագնապի ազդանշան լինեն բոլոր ամերիկացիների համար՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։

CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը ԱՄՆ քաղաքացի, 37-ամյա բուժեղբայր Ալեքս Փրեթին էր։ «Ալեքս Փրեթիի սպանությունը հոգեցունց ողբերգություն է»,- ասել է Օբաման X-ում հրապարակած հայտարարության մեջ։ «Այն նաեւ պետք է տագնապի ահազանգ լինի բոլոր ամերիկացիների համար՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քանի որ մեր հիմնական արժեքներից շատերը ավելի ու ավելի շատ են ենթարկվում հարձակման»։

Նախկին նախագահի համոզմամբ՝ «յուրաքանչյուր ամերիկացի պետք է աջակցի եւ ոգեշնչվի Մինեապոլիսում եւ երկրի այլ վայրերում տեղի ունեցող բողոքի խաղաղ ցույցերից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետիի սպանությունը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրկին առաջացրել է բողոքի ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ որոշ նահանգներում ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման, հայտնում է CNN-ը։

Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ զոհը դիմադրել է դաշնային գործակալներին, երբ նրանք փորձել են առգրավել նրա զենքը։

Մի քանի շաբաթ առաջ՝ հունվարի 7-ին, անօրինական ներգաղթյալներին գտնելու նպատակով իրականացված գործողության ժամանակ, ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները պահանջել էին, որ մի կին՝ Ռենե Գուդը, որը կանգնած է եղել իր մեքենայով ճանապարհի մեջտեղում, դուրս գա մեքենայից։ Երբ մեքենան առաջ է շարժվել, ոստիկանը կրակ է բացել վարորդի վրա, եւ Ռենե Գուդը մահացել է ստացած վերքերից։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան