Ներքին 8 ամիս առաջ - 17:23 20-01-2026

Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու դի․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում մահացած քաղաքացի կա և 1 վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է և նրանք վայր են ընկել։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը