Արտաքին 9 ամիս առաջ - 23:20 09-01-2026

Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին Կիպրոսի կողմից Եվրամիության նախագահության ստանձնման առիթով հունվարի 7-ին անցկացված միջոցառումների ընթացքում հայտարարել է, թե իրենք հերքում են Կիպրոս կղզու վերաբերյալ շրջանառվող «օկուպացիա», «ներխուժում», «անջատում» և նմանօրինակ այլ արտահայտությունները:

Նա նաև պնդել է, թե այդպիսի արտահայտություններն ընդհանրապես չեն համապատասխանում Կղզու պատմական, ինչպես նաև ներկայիս իրականությանը:

«Կղզում եղած միակ «օկուպացիան» բխում է Կիպրոսի հունական կողմի՝ 1963-ին սահմանադրության և Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքները խախտելուց և գործընկերային պետությունների լիազորությունների յուրացումից»,- հավելել է Քեչելին:

Բացի այդ, վերջինս ԵՄ պաշտոնյաներին մեղադրել է կիպրոսցի թուրքերի գոյությունն անտեսելու և մարդկային արժեքների նկատմամբ երկակի ստանդարտներ ունենալու մեջ:

«Մյուս կողմից այն փաստը, որ Կիպրոսի հունական կողմը, հրապարակավ ստանձնած պարտավորություններին հակառակ, սկզբից ի վեր չարաշահել է ԵՄ-ում իր նախագահությունը՝ ներկայացնելու իր աղավաղված հռետորաբանությունը և անզիջում դիրքորոշումները Կիպրոսի խնդրի վերաբերյալ, ցույց է տալիս, թե ինչու ԵՄ-ն չի կարող լինել չեզոք և կառուցողական դերակատար Կիպրոսի խնդրի լուծման հարցում»,- եզրափակել է նա:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին