Արտաքին 9 ամիս առաջ - 19:21 09-01-2026

Թուրքիայի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի նախագահականի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին զարգացումներն ու տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները։

Կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ համակարգման շարունակականությունը։

Ալ-Շարան ընդգծել է, որ Սիրիայի համար առաջնահերթություն է պետական ինքնիշխանության լիարժեք վերականգնումը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ու Հալեպի շրջանի անվտանգությունը։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է վերացնել երկրի վերականգնման գործընթացը խոչընդոտող անօրինական զինված խմբավորումները։

Էրդողանն իր հերթին վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ ընդգծելով տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում համատեղ գործողությունների և համակարգման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ինստիտուցիոնալ մակարդակով սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման նպատակով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին