Արտաքին 9 ամիս առաջ - 14:31 09-01-2026

Աջակցում եմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելուն, հուսով եմ այն չի կիրառվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Սենատի օրինագծին և հույս է հայտնել, որ դրա կիրառման անհրաժեշտություն չի լինի։

«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։

Հինգշաբթի երեկոյան հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը, որը ՌԴ-ում ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թրամփը կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր օրինագծի համար։

«Այսօր նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ շատ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծի համար, որի ուղղությամբ ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլյումենթալի և շատ ուրիշների հետ»,- գրել է Գրեհեմը՝ հույս հայտնելով, որ օրինագծի քվեարկությունը տեղի կունենա «արդեն հաջորդ շաբաթ»։

Գրեհեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլյումենթալն այդ օրինագիծը ներկայացրել են դեռևս անցյալ տարվա ապրիլի սկզբին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին