Արտաքին 9 ամիս առաջ - 12:17 09-01-2026

Սիրիայի պաշտպանության նախարարությունը Հալեպում հրադադար է հայտարարել

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում հրադադարի մասին՝ նպատակ ունենալով վերջ դնել այնտեղ ռազմական իրավիճակին և ճանապարհ հարթել օրենքի և պաշտոնական հաստատությունների վերականգնման համար, հայտարարել է Սիրիայի Պաշտպանության նախարարությունը՝ SANA-ի փոխանցմամբ։

«Հալեպում մեր քաղաքացիական բնակչության անվտանգության համար լիակատար մտահոգությունից ելնելով և բնակելի թաղամասերում ռազմական նոր սրացում կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է հրադադար Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում, որը ուժի մեջ կմտնի կեսգիշերից հետո ժամը 03:00-ից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը դիմել է Շեյխ Մաքսուդի, Աշրաֆիեի և Բանի Զաիդի զինված խմբավորումներին լքել տարածքը կեսգիշերից հետո՝ ժամը 03:00-ից սկսած, իսկ վերջնաժամկետը սահմանվել է ուրբաթ, ժամը 09:00-ն։

Զինված խմբավորումներին թույլատրվելու է վերցնել միայն անձնական թեթև զենքեր։ Սիրիայի արաբական բանակը պարտավորվել է ապահովել նրանց ուղեկցությունը և անվտանգ անցումը մինչև երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ հասնելը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին