Արտաքին 9 ամիս առաջ - 23:03 08-01-2026

Թուրքիան կարող է ստանձնել Սև ծովի անվտանգության ողջ վերահսկողությունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներին նվիրված «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողով է անցկացվել, որին մասնակցել են մի շարք պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Սև ծովի անվտանգությունը կարող է ամբողջությամբ ստանձնել Թուրքիան։ Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են պատասխանատվություն կրել խաղաղության հաստատումից հետո ստեղծվելիք բոլոր ծովային անվտանգության մեխանիզմների համար։

Ֆիդանն ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ի կազմում Սև ծովում ամենամեծ նավատորմն ունեցող երկիրը Թուրքիան է, ինչը այս դերը դարձնում է բնական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կարևորելով դրա մասնակցությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում։

Նշվում է, որ եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հաջողել են հստակ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից հետո գործարկվելիք անվտանագային երաշխիքների շուրջ:

Մակրոնի հայտարարած ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն վերահսկելու է հրադադարին հետևելու մեխանիզմը: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան էլ մտադրությունների հայտարարություն են ստորագրել՝ խաղաղության համաձայնագրի կնքման պարագայում Ուկրաինայում ռազմական կենտրոններ հիմնելու և զինվորեն տեղեկայելու մասին:

Այս համատեքստում էլ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմն ավարտվելու է և այդ իսկ պատճառով էլ քննարկումները մեծամասամբ արդեն իսկ ամփոփված են:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին