Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 13:44 20-12-2025

Թբիլիսին ու Բաքուն քննարկում են սահմանային նոր անցակետի կառուցումը

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։

Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի հարկային ծառայության հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել սահմանային անցումներում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացմանը։

«Հանդիպմանը նաև քննարկվել է «Մետաքսի ճանապարհ - Իփեք Յոլու» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման հարցը, որը, ըստ մամուլի հաղորդագրության, կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում տարանցիկ ներուժի զարգացման համար»,-նշել է վրացական լրատվականը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել