Ներքին 8 ամիս առաջ - 23:38 18-12-2025

Սադրիչ վարքագծի համար 5 հոգի հեռացվել է Մայր Աթոռի տարածքից. ՆԳՆ խոսնակ

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորած 5 անձ հեռացվել է:

Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա նշել է, որ ձերբակալվածներ չեն եղել։

Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները բաժանվել էին երկու թևի՝ մի մասը ի պաշտպանություն Վեհափառ հայրապետի, մյուս թևում Վեհափառի հրաժարականը պահանջող քաղաքացիներ էին, որոնք սադրում էին՝ Վեհափառի ու հոգևորականների նկատմամբ վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելով: