Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:11 05-12-2025

Մեր գլխավոր խնդիրն է՝ կանխել Հայաստանի ամբողջական թուրքացումն ու վերականգնել ազգային ինքնիշխանությունը

Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անհեթեթ մեղադրանքներով բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալություններն ուղղված են ոչ միայն Հայոց Եկեղեցու դեմ։ Դրանք միաժամանակ ունեն համակարգային նպատակ՝ պետական ապարատին հոգեբանորեն վարժեցնել եւ նախապատրաստել հաջորդ, ավելի վտանգավոր փուլին՝ զանգվածային բռնաճնշումների իրականացմանը։

1937 թ. ԽՍՀՄ-ում զարգացումն ընթանում էր ճիշտ նույն տրամաբանությամբ․ նախ ձերբակալվեցին առավել տեսանելի ու բարձր հեղինակությամբ անհատներ՝ ռազմական, գիտական, մշակութային և հոգևոր ոլորտների ղեկավարները։ Կազմակերպվեցին շինծու՝ «հանրությանը դասեր տվող» ցուցադրական դատավարություններ, ինչի արդյունքում հասարակությունն աստիճանաբար դարձավ ավելի ենթարկվող, իսկ պետական ապարատը՝ ավելի դաժան ու կատաղի։ Եվ միայն դրանից հետո պետական մեքենան անցավ լայնածավալ՝ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը կործանած զանգվածային բռնաճնշումների։

Այսօր Հայաստանում կիրառվող մեխանիզմի ձեռագիրը նույնն է․ նախօրոք անջատում են ազդեցիկ և ինքնուրույն մտածող շերտերը՝ փորձելով լռեցնել երկրի թուրքացման ընթացքին դեմ կանգնող հայրենասիրական դիրքորոշում ունեցող ուժերին և անհատներին։Թիրախում են հատկապես նրանք, ովքեր բարձրաձայնում են Հայաստանի անվտանգությանն ու բուն գոյությանը սպառնող իրական վտանգների մասին և չեն համաձայնում ներկա կործանարար քաղաքական ուղեգծի հետ։

Բայց կա մի կարևոր տարբերություն․ Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ը չէ։ Այն չունի ո՛չ Սիբիր, ո՛չ ստալինյան տիպի համակենտրոնացման ճամբարներ, ո՛չ էլ նման բռնատիրություն հաստատելու համար բավարար ռեսուրսներ ու հասարակական հիմք։ Այդ իսկ պատճառով այս խայտառակությունն ունենալու է իր անխուսափելի վախճանը՝ ոչ շատ ուշ ապագայում։

Մեր գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի ամբողջական թուրքացումը և վերականգնել ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մնացած ամեն ինչ, այդ թվում՝ գործող իշխանությունների մոգոնած մեղադրանքներն ու իրականացվող հետապնդումները, ինքնին կհայտնվեն պատմության աղբանոցում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար