Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:00 21-11-2025

Մինչ ԱԱԾ-ն զբաղվում է կանանց քաղբանտարկության գործով, 4 տարի մի ֆեյք օգտատեր տվյալներ է հավաքում Արցախի զորամասերից մեկի վերաբերյալ

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մինչ ԱԱԾ-ն զբաղվում է կեղծված ապացույցների հիման վրա կանանց քաղաքական բանտարկության տանելու գործով արդեն չորս տարի շարունակ մի ֆեյք օգտատեր ազատորեն տվյալներ է հավաքում Արցախի զորամասերից մեկի վերաբերյալ։

Տեղադրում է լուսանկարներ, խնդրում արձագանքել այն մարդկանց, որոնք ծառայել են այդ զորամասում, նրանցից ստանում նոր նկարներ ու տեսանյութեր որոնց միջոցով գտնում է նոր մարդկանց։ Դիրք առ դիրք, պրիզիվ առ պրիզիվ հավաքում է այդտեղ ծառայած մարդկանց լուսանկարները, անուն-ազգանունները ու ծառայության տարեթվերը։ Ընդհուպ խմբակային լուսանկարներ կան, որոնց բոլոր մասնակիցների անուն ազգանունները ինչ-որ մարդիկ գրել են գրառման տակ։ Ու նա դա անում է բաց, հրապարակային, ֆեյսբուքյան խմբով։

Ես չգիտեմ՝ այդ օգտատերը հա՞յ է, թե՞ ոչ։ Բայց գիտեմ, որ եթե ադրբեջանցի օպերատիվ աշխատող լինի` էդ բոլոր մարդկանց տվյալները կդառնան մի թոթոլ քրեական գործ ու գուցե սեփական քաղբանտարկյալներ սարքելուց բացի նաև այդ կերպ ավելացնեն աստղեր ուսադիրների վրա։

Էս գրառումն էլ կարող եք ուղարկել Արցախի հարավում ծառայած ձեր մտերիմներին, որ էդպես արխային չտան իրենց տվյալները ֆեյք օգտատիրոջը, թե չէ կարող է մի օր գործերով Մինսկ գնալիս օդանավակայանից ձերբակալեն ու մեր հզոր վարչապետը ձեզնով էլ «ամենօրյա ռեժիմով» զբաղվի այնպես ինչպես զբաղվում է իր հացի ու պայքարի ընկեր Արայիկ Հարությունյանի հարցով»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ