Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:07 12-11-2025

Էս անինքնասերները մեզ սարքել են 4-րդ, 5-րդ սորտի մարդ, բա էդ սորտի ցորեն էլ պիտի ուղարկեին. ֆերմեր

Չնայած Հայաստանի իշխանությունների ոգևորությանը, որ Ադրբեջանի տարածքով բեռների ներկրումը ապաշրջափակման առաջին ու կարևոր քայլ է, ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, որ Ղազախստանից ներմուծվել է 4-րդ կարգի ցորեն, որն հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր։

Շիրակցի ֆերմեր Վարդան Իկիլիկյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է. «Էս անինքնասերները մեզ սարքել են 4-րդ, 5-րդ սորտի մարդ, բա էդ սորտի ցորեն էլ պիտի ուղարկեին։ Մենք էլ ենք էլի վերջին սորտի ազգ մնացել։ Կառավարությունը պիտի օժանդակի, որ որ մի սանտիմետր անմշակ հողեր չմնա, ոչ թե մեծ ձեռքբերում ներկայացնի Ադրբեջանով ցորենի ներկրումը։ Խորհրդային միության ժամանակ խթանվել է հացահատիկի արտադրությունը` այն միշտ առաջնահերթություն է եղել։ Հիմա ասում են, որ ցորեն ցանելը շահութաբեր չէ, բայց այնպես չէ, որ էն ժամանամ շահութաբեր էր, բայց պետությունը հասկանում էր, որ պարենային անվտանգության առաջնային բաղադրիչ է։ Խորհրդային միության տարիներին ամբողջ ռեսուրսը ներդնում էին, որպեսզի ոչ սանտիմետր հող անմշակ չմնա։ Հիմա էդ մասին ոչ ոք չի մտածում»։

Վարդան Իկիլիկյանի խոսքով` այս իշխանությունները ընդամենը զբաղված են ժողովրդի աչքին թոզ փչելով։

«Իսկ ով է ասել, որ էս ամեն ինչի մեջ չկա քաղաքական մեսիջ։ Հացի խնդիր փառք Աստծո մենք վերջին տարիներին չենք ունեցել։ Ադրբեջանը այստեղ ինքն իր շահն ունի` շոյելու ու մտրակելու քաղաքականություն է անում։ Աշխարհին փորձում է ցույց տալ, որ ինքը մեծահոգություն է անում, իսկ ի՞նչ ենք անում մենք դրա դեմ։ Ժողովրդի լեզվով ասած` ոտքերն է տեղավորում, որ հետո գլուխը տեղավորելու տեղ ունենա։ Մեծ ձեռքբերում չէ, որ Ադրբեջանով հացահատիկի վագոններ են ներմուծվել Հայաստան։ Ադրբեջանով որ չէին անցնում, մենք ի՞նչ խնդիր ունեինք։ Զուտ քաղաքական է այս ամենը և մենք այս ամենից չենք ուրախացել»,-շարունակում է Իկիլիկյանը։

Շիրակցի ֆերմերն ասում է, որ առաջիկա 50-60 տարում թուրքերի հետ հնարավոր չէ բարեկամություն անել, կամ նորմալացնել հարաբերությունները։

«Արցախցիները հիշում եք, որ սոված էին, բլոկադայի մեջ էին, բայց թուրքերից ցորեն չընդունեցին։ Մենք ինչո՞վ ենք համոզված լինենք, որ դա մարդասիրական քայլ է։ Մեր երկրում գյուղատնտեսական հողերի 60%-ը չի մշակվում, թող էդ մասին մտածեն իշխանությունները։ Ես չեմ հասկանում, թե ինչի են հույսները դրել սրա-նրա վրա, մինչդեռ կարելի է ինքներս մեր հարցերը լուծենք»,- եզրափակում է շիրակցի ֆերմեր Վարդան Իկիլիկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի առաջին խմբաքանակը բաղկացած էր 4-րդ կարգի պարենային ցորենից, հայտնում է Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերին ընկերությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր էր ստորագրել հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կենդանիների կերերի արտադրության համար։

«Պրոդկորպորացիա» ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ Ղազախստանի հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել մոտավորապես 15 000-20 000 տոննա պարենային հացահատիկ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին