Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 11:47 12-11-2025

Պետական պարտքն ավելացել է 80%-ով, աղքատության մակարդակը նվազել է. ֆինանսների նախարար

Մեր տեսլականը պարզ է, ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս պատմական խաղաղության ժամանակաշրջան պատասխանատու քաղաքականության, հեռատեսության և առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունը ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում»,- նշել է նա:

Խոսելով տնտեսկան աճի մասին՝ նախարարն ընդգծել է. «2026 թվականին մենք սպասում ենք 5.4% տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Ի դեպ, նույնիսկ արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5.5% տնտեսական աճ»:

Նախարարն ընդգծել է 21-26 թվականների ընթացքում իրիրականացված բարեփոխումները. «Ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա։ Եվ այսպես վերջին հինգ տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6% տնտեսական աճ։ Եվ ես ուրախ եմ, որ հնա 5.4% աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ։ Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերը էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ, այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել, արձանագրելով 4.8% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5.3%-ով՝ կազմելով 295,042 դրամ:»:

Հովհաննիսյանը նշել է, որ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով՝ կազմելով 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1%-ից նվազել է 0.6%-ի:

«Մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն՝ հատելով բարեկեցության ներկա սահմանները և նպաստելով մեզ, մեր հասարակության բարօրությանը։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%: Այս բյուջեով հարկաբյուջետային քաղաքականությունը մենք կառուցում ենք պատասխանատվությամբ և հավասարակշռությամբ։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։ Այս համատեքստում մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր, ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը»:

«Թեև պետական պարտքի կառավարելիությունը մեր ընդդիմախոսների սիրելի և հաճախ հնչեղորեն մեջբերվող թեմաներից է, և աչքի ընկնել ցանկացողները, որոնք այլ ասելիք չունեն, հենց այս թեմայից են խոսում, այնուամենայնիվ մենք գերադասում ենք իրականությունը դիտարկել ոչ թե վերտառություններով, այլ թվերով և փաստերով։ Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է նա:

«Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100% -ով, այլ 80% -ով։ Եվ այսպես, վերջին յոթ տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը մեկ ու կես տարում, այդ խնայած գումարով կկարողանայինք մեկ ու կես տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկ ու կես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով և օրինակ ՊՆ ծախսը պիտի 429 մլրդ-ով կրճատենք»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի