Ներքին 11 ամիս առաջ - 19:32 23-10-2025

Ձերբակալվել են Գյումրիի ավագանու ՀԿԿ անդամն ու ԲՀԿ կառույցի ղեկավարը

Oragir.News-ի տեղեկություններով` ձերբակալվել են Գյումրիի ավագանու ՀԿԿ անդամ` Սահակ Սեդրակյանն ու ԲՀԿ կառույցի ղեկավար Արմեն Բադեյանը, ով Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի ընկերն է։

Նշենք, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը` Գևորգ Ղուկասյանը, ով նույնպես Գյումրիի ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ է։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն․ «Նրանք կոչեր են հնչեցրել, արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»։

Հիշեցնենք, որ Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 ձերբակալված անձանցից 2-ը բարեկամական կապ ունեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալել էին նաև Գյումրոիի քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանին և Գյումրիի քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Արթուր Մեսրոպյանին, ով Գյումրիի ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ Նարինե Մեսրոպյանի ամուսինն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը