Մամուլ 1 տարի առաջ - 08:08 14-10-2025

Ագրարայինի աշխատակիցները նախընտրում են բարձր թոշակը․ Հրապարակ



Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Ագրարայինի աշխատակիցները նախընտրում են բարձր թոշակը

14 Հոկտեմբեր 2025 | 08:05 0

Facebook
Twitter

«Հրապարակ». Ագրարայինի աշխատակիցները նախընտրում են բարձր թոշակը

Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը՝ կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Եվ դա էր պատճառը, որ անցած տարի ագրարայինի մագիստրատուրա էին ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն:

Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ է շարունակվում: Մագիստրատուրա են ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ: Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի «փրկության» ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը