Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 07-10-2025

Նիկոլը քոչվոր է, Արարատն իրեն ինչ․ հարցում

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ Բերդի համայնքի սահմանամերձ Չորաթան գյուղի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երևան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից և դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սրտնեղում, երբ երեխաներն Արարատ սարն են նկարում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվում, որոշներն էլ ասացին, որ Արարատը դարերով մեր սրբությունն է։

«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը քոչվոր է։ «Որովհետև քոչվոր է, իսկ քոչվորն ազգային գաղափարախոսություն չունի»,- նշեց նա։

«Իր սրտով չի, Արարատը իրան ինչ, Արարատը մեր համար ա Արարատ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվում։ «Արարատը մերն է, իրեն պետք է ասել, որ պետք չէ սրտնեղել։ Սխալ է, որովհետև Արարատը դարերով մերն է։ Շիրազն ասում էր` Արարատ ելնեմ, քո երեսը պիտի թքեմ»,- ասաց նա։

«Արարատը չի սիրում, դրա համար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»