Ներքին 1 տարի առաջ - 11:44 04-10-2025

Կաթնամթերքի գնաճի հիմնական պատճառն այն է, որ պետությունը գյուղացու կողքին չէ

Վերջին ամիսներին հաճախակի են շրջանառվում լուրեր, որ կաթնամթերքի, մասնավորապես, կաթի, կարագի և պանրի գները զգալիորեն բարձրացել են նախորդ տարիների համեմատ։

Oragir.News-ն այցելեց «Գումի շուկա»՝ պարզելու թանկացման պատճառները։

Վաճառողները հաստատեցին, որ կաթնամթերքի գները իսկապես բարձրացել են։ Նրանց մի մասի կարծիքով՝ աճը հիմնականում պայմանավորված է խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածված հիվանդություններով։

«Շիրակի մարզում եղել է անասունների քանակի մեծ վնաս։ Այդ իսկ պատճառով է կաթնամթերքը թանկացել։ Կաթի դեֆիցիտ կա։ Իսկ մենք հիմնականում պատրաստում ենք կաթից պանիրներ, որոնք հիմնականում գալիս են Շիրակից»,- պատմեցին վաճառողները։

Շուկայում մեզ հանդիպեց նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որը կիսվեց իր մտահոգություններով։

«Սկսած կարտոֆիլից մինչև պանիր, ամեն ինչ թանկացել է։ Գյուղացիները բողոքում են՝ օրինակ, Ամասիայում կամ Սիսիանում կաթի գինը ցածր է, բայց շուկայում պանիրինը բարձր։ Մի քանի օր առաջ էլ կաթի սեր, կաթի փոշի էին ներմուծել դրսից, և շուկան ընդհանրապես չի կառավարվում։ Գյուղացիների կողքին պետությունը չկա՝ կարկուտից հետո փոխհատուցում չեն ստանում, ոռոգման ու պարարտանյութերի ժամանակ խնդիրներ ունեն, որակյալ սերմացուների հասանելիություն չկա։ Սա բերում է թե՛ գյուղմթերքի արտադրության նվազման, թե՛ գնաճի, որը բոլորս մեր մաշկի վրա ենք զգում»,- նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում համակարգված քաղաքականության բացակայությունը ևս ազդում է գնաճի վրա։

«Անցյալ տարի կարտոֆիլի գինը ցածր էր, գյուղացիները հիասթափվեցին և այս տարի շատերը չմշակեցին։ Արդյունքում՝ առաջարկը նվազեց, պահանջարկը մնաց նույնը, ու գները բարձրացան։ Եթե պետությունը սերտ կապ ունենար համայնքների հետ և պլանավորեր՝ ինչքան ցանքատարածք պետք է լինի, նման խնդիր չէր առաջանա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․