Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:33 28-09-2025

Ինֆանտիլ ու մանկամիտ հասարակություն, որը այլ որակի պետություն կառուցելու ոչ ցանկություն ունի, ոչ ձգտում, ոչ էլ խելք. վերլուծաբան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սա իրոք ինֆանտիլ ու մանկամիտ հասարակություն ա, որի քաղաքական դասը իրենից բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաեւ շառլատան ա։ Նայեք, բաժանված երկու հատվածի իրար են փռթում, մի մասը գոռալով Արցախը մերն ա, մյուս մասը թե մերը չի, մի մասը գոռում ա Արարատը մերն ա, մյուս մասը գոռում ա Արարատը մերը չի։

Ու ողջ խնդիրը նրանում է, որ որ տեսակետն էլ հաղթի, մեկա այն ոչ մի հետեւանք չի ունենալու ոչ Արցախի, ոչ էլ Արարատի առումով։ Բացարձակ ոչ մի հետեւանք։ Հետեւանք կարա ունենա, եթե դու կարողանաս կառուցել լրիվ այլ որակի պետություն, կառուցել հզոր տնտեսություն ու հզոր բանակ։ Իսկ այ այս ուղղությամբ երկու կողմն էլ ասելիք չունեն, որովհետեւ այլ որակի պետություն կառուցելու ոչ ցանկություն ունեն, ոչ ձգտում, ոչ էլ խելք։

Ընդ որում, այս ինֆանտիլ հասարակությունից անգամ ոչ մեկը չի էլ հավատա, որ «Արցախը մերն է, Արարատը մերն է» գոռացողները իշխանության գալուց հետո Արարատ կամ Արցախ են վերադարձնելու, ընդամենը իրենք են քերելու բյուջեն այդ անունը շուրթերին։ Ոնց որ հին եւ բարի ժամանակներում...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․

Ձեզ գուցե հետաքրքրի