Ներքին 1 տարի առաջ - 16:50 26-09-2025

Հունվարի 27-ը մեր երկրային բանակը կկապի երկնայինին․ Գեղամ Նազարյան

Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»։ Նախագծի հեղինակներն են Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գեղամ Նազարյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է ընտրվել հենց հունվարի 27-ը։

Պատգամավորն ընդգծեց, որ սկզբում առաջարկել էր սեպտեմբերի 27-ը՝ որպես 2020 թվականի պատերազմի մեկնարկի խորհրդանիշ։ Սակայն քննարկումներից հետո որոշվել է ընտրել մի օր, որը կապված չէ որևէ կոնկրետ պատերազմի կամ ճակատամարտի հետ, որպեսզի հիշատակն ընդգրկի բոլոր ժամանակների նահատակներին, առանց պատմական շրջանակի սահմանափակման։

«Եթե սա բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակի օր է, ապա չի կարելի կապել որևէ մարտական կամ պատերազմական գործողության սկզբի կամ ավարտի հետ։ Դրա համար ընտրեցինք հունվարի 27-ը՝ կապելով մեր երկրային բանակը, երկնային բանակին»,- նշեց Նազարյանը։

Նա նաև արձագանքեց այն կարծիքներին, թե նման օր սահմանելը կարող է ստվերել Հունվարի 28-ը՝ Բանակի օրը։

«Եթե կարծում եք՝ Հայաստանի համար զոհված նահատակների առաջ խոնարհվելը անարգանք է բանակի նկատմամբ, ապա եկեք գնահատենք՝ մինչ այժմ մենք հատուկ նման օր չունեինք։ Մինչև հիմա Սեպտեմբերի 21 ենք ստվերում, Մայիսի 9-ն ենք ստվերում, Մայիսի 8 ենք ստվերում, Հունվարի 28 ենք ստվերում, հենց նույն օրն էդ հիշատակի արարողություններն անելով։ Այս նախաձեռնությամբ փորձում ենք հստակեցնել ու համակարգել այդ վերաբերմունքը»,- ասաց պատգամավորը։

Եթե նախագիծը ստանա ԱԺ աջակցությունը, ապա Հայաստանը կստանա պետականորեն հաստատված հիշատակի օր՝ նվիրված հայրենիքի համար զոհված բոլոր հերոսներին, առանց բացառության։

Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ: Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում