Ներքին 11 ամիս առաջ - 19:16 22-09-2025

Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձնում են մեդալները

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները, և բոլորին կոչ են անում սեպտեմբերի 25-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության հեղինակն Արմեն Պետրոսյանն է, ով 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, ով նաև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանով։

Նա մասնավորապես գրել է. «Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են։
Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլև դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»։

Հրաժարվում եմ բոլոր մեդալներից և շքանշաններից: Սա իմ քայլն է՝ ինքնությունը քայքայող համակարգի դեմ։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց խիզախությամբ ու արիությամբ արժանացել են պարգևի, ևս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը՝ հրաժարվելով այդ պարգևներից։ Ցույց տվեք, որ մենք պատրաստ ենք նորից հանուն բարձրագույն արժեքների՝ արդարության, ազատության և արժանապատվության համար ոտքի կանգնելու:

Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ — պարգևատրվել եմ 2012 թ-ին՝ հակառակորդի սպային խոցելու համար:

Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ — պարգևատրվել եմ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար:

Մարտական խաչ 2-րդ աստիճան — պարգևատրվել եմ 2021թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Մարտական ծառայության մեդալ — պարգևատրվել եմ 2021 թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Համագործակցության մեդալ — պարգևատրվել եմ 2022թ-ին՝ սեպտեմբերյան դեպքերին մասնակցելու համար»:

Նրա կոչին են միացել Հովսեփ Ղազարյանը, Արման Մխիթարյանը, Հայկ Նավասարդյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ