Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:49 14-09-2025

Ինչպես են կեղծվել Չարենցավանի առաջին ընտրությունները. Էդվարդ Նալբանդյանի հոր հրամանը

Խորհրդային Հայաստանի ընտրությունների պատմությունից զավեշտալի մի դրվագ է պատմում իրավաբան, ծանրքաշային կարգում բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն, իսկ ընդամենը 23 տարեկանում Չարենցավանի (այն ժամանակ՝ Լուսավան) առաջին քաղաքապետ դարձած Պատվական Թադևոսի Խուդոյանը։

Խուդոյանը պատմում է, որ 1957 թ․ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված էր 1232 ընտրող։ Ընտրության օրը գրեթե բոլորը ներկայացել էին տեղամաս․ ժամը 11-ի դրությամբ քվեարկել էր 1230 մարդ։ Մնացած երկուսը, ինչպես զեկուցում էին, գիշերը մահացել էին։

«Զանգեցի շրջանային սովետի` խորհրդի նախագահ Աղվան Նալբանդյանին։ Ասի՝ Աղվան Մանուկիչ, ցուցակում 1232 ընտրող կա, 1230-ը մասնակցել են, բայց երկու հոգին գիշերը մահացել են։ Նա պատասխանում է՝ Խուդոյան, գրի 1232», – պատմում է Խուդոյանը։

Երբ Խուդոյանը փորձում է երկրորդ անգամ պարզաբանել, որ իրականում երկու հոգի մահացել են և չեն կարող մասնակցել, Նալբանդյանը նորից կրկնում է նույնը՝ «1232»։

Այդ պահին երիտասարդ քաղաքապետը հրահանգում է հանձնաժողովի անդամներից մեկին․ «Ասի՝ Անդրանիկ, գնա երկու քվեաթերթիկ բեր, գցի տուփի մեջ։ Անդրանիկն էլ զարմացած հարցնում է՝ էդ ո՞նց, մարդիկ մեռած են։ Ասի՝ չէ՛, տղա, բեր, գցի»։ Այսպես ընտրություններից հետո զեկուցվում է, որ մասնակցել են ցուցակում ընդգրկված բոլոր 1232 ընտրողները՝ անգամ նրանք, ովքեր արդեն չկային։

Խուդոյանը պատմում է․ «Ավարտվեց ընտրությունը, նորից զանգեցի Աղվան Մանուկիչին, ասի՝ ամեն ինչ նորմալ է, ցուցակում 1232 էր, բոլորը մասնակցել են։ Նա էլ պատասխանեց՝ ապրես։

Պատահական չէ, որ մեռելներն էլ քվեարկել էին»։ Այս պատմությունը խորհրդային ընտրական համակարգի յուրօրինակ «կատարելության» խորհրդանշական օրինակներից է։ Պարզապես անհրաժեշտ էր ապահովել 100 տոկոս մասնակցություն։

Իսկ մեռածների մասնակցությունը քվեարկությանը, ինչպես երևում է, ոչ մեկին չէր զարմացնում։ Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակվա Ախտայի (այժմ` Հրազդան) շրջանային խորհրդի նախագահը (այժմ` քաղաքապետ) Աղվան Նալբանդյանը 2008-2018 թթ․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայրն էր։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը