Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:09 10-09-2025

Այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել․ հիմա վիճակը հետևյալն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու եւ արձագանքելու համար։

Հիմա վիճակը հետեւյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ եւ ընթացք տալ, եւ այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետեւ այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։

Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտեւի։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը