Ներքին 1 տարի առաջ - 11:50 08-09-2025

Հայաստանը Ճապոնիան դիտարկում է որպես երկիր, որի արժեքները համընկնում են մեր երկրի զարգացման տեսլականին. Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը Տոկիոյում մասնակցել է «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» գործարար համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել էր Ճապոնիայի ROTOBO բիզնես ասոցիացիայի հետ համատեղ։

Նախարարը համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսական տեսլական 2030-ը, տարածաշրջանային ինտեգրմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել է Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանն ունի ռազմավարական բարենպաստ դիրք, տաղանդավոր աշխատուժ ու առաջադեմ տնտեսական տեսլական, և Ճապոնիայի հետ համատեղ Հայաստանը կարող է այս ուժեղ կողմերը վերածել հաջողության պատմության։

«Հայաստանը Ճապոնիան դիտարկում է ոչ միայն որպես առևտրային և ներդրումային գործընկեր, այլև որպես մի երկիր, որի արժեքները՝ ճշգրտությունը, նորարարությունն ու երկարաժամկետ տեսլականը, խորապես համընկնում են մեր սեփական զարգացման նպատակների հետ։ Այսօրվա համաժողովի նպատակն է ցուցադրել կոնկրետ հնարավորությունները և բացահայտել համագործակցության նոր ուղիներ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը փաստել է, որ Հայաստանում ներկայումս առաջնահերթ ուղղություններից է բարձր հավելյալ արժեք ունեցող ոլորտների զարգացումը, որոնց թվում առանձնահատուկ կարևորություն է տրվում տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության և զբոսաշրջության ոլորտներին։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է