Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 12:05 07-09-2025

Թուրքիայի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը: