Ներքին 1 տարի առաջ - 11:41 07-09-2025

Գողացել են «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» նախագահի Toyota-ի կողային հայելիների ապակիները․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել տելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված տելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Հ․-ն «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է