Ներքին 1 տարի առաջ - 19:02 06-09-2025

Մեքենան կոտրելուց հետո Արցախի պետնախարարից գումար են պահանջել՝ հայելիները վերադարձնելու համար

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իսկանդարյանը ասաց, որ կոտրել և տարել են մեքենայի կողային հայելիները, իսկ հետո նրա հետ կապի են դուրս եկել ու գումար պահանջել՝ դրանք վերադարձնելու համար։

«Telegram-ով գրում են, ասում՝ ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԱԱԾ-ն չի կարող օգնել, բայց անկեղծ ասած՝ հարցեր կան։ Կամերաներով նայել են, ասում են՝ մի հոգի է եղել, դիմակով։ Ես չեմ տեսել, բայց իմ մեքենայի կողքին թանկարժեք շատ մեքենաներ են եղել։ Հարցեր են առաջանում՝ ինչու են միայն իմ մեքենան վնասել, այն էլ հանրահավաքից մի քանի օր անց»,– նշել է պետնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ անցած հանրահավաքից հետո ևս քրեական գործեր էին հարուցվել, որոնք սառեցվել էին, իսկ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հաջորդ օրը իրեն հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել։ «Դրան հաջորդել է այս հարձակումը մեքենայիս վրա... զուգադիպությո՞ւն է։ Հարցեր են, որոնց պետք է պատասխան գտնել։ Ամեն դեպքում ես էլ չգիտեմ։ Իրականում չեմ բացառում, որ սա կարող է զուգադիպություն լինել, բայց եթե ինձ եք հարցնում, վստահ եմ, որ այդպես չէ։ Բացի այդ, ոչ միայն ես եմ հետապնդվում, այլև ընկերներիս նկատմամբ են գործեր հարուցվում։ Աշխատանքի տեսչությունից վարույթ է նախաձեռնվել, ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ հարցեր կան, որոնց ոստիկանությունն ու իրավապահները պիտի պատասխանեն»,-ասել է Իսկանդարյանը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր