Ներքին 1 տարի առաջ - 11:14 06-09-2025

20-ամյա վարորդը «Լադա»-ով գլխիվայր հայտնվել է «Ջարդի ձոր»-ում․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ջարդի ձոր» կոչվող հատվածում 20-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր