Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 21:42 05-09-2025

Հայաստան կժամանի Չինաստանի պատվիրակությունը

Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-19-ը կգտնվի Հայաստանում։

Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան–Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։