Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 02-09-2025

Ջրհեղեղի «խերը». Ալավերդիում բնակարանների գները մոտ 10 անգամ թանկացել են

Ջրհեղեղից հետո Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 12 շենքը քանդելու որոշում կայացվեց, սակայն աղետից 1.5 տարի անց շենքը դեռ տեղում է, իսկ բնակիչներն անորոշության մեջ: 15 ընտանիքներ դեռևս սպասում են ԲԳՎ-ների, այլ կերպ ասած, սերտիֆիկատների՝ նոր բնակարանի ձեռքբերման համար։Կառավարության որոշմամբ 1 քմ դիմաց կտվրի 180.000 դրամ փոխհատուցում:

Նախկինում այս թաղամաում ու առհասարակ քաղաքում 1 սենյականոց բնակարանի շուկայական արժեքը տատանվում էր 3000-ից 5000 դոլարի սահմանում։ Ջրհեղեղից հետո, հարակից շենքերի բնակիչներն իրենց բնակարանների արժեքներն ավելացրեցին մոտ 10 անգամ: Այս պարագայում քանդման ենթակա շենքերի բնակիչները չեն կարողանա բնակարաններ գնել:

Տիկին Մորֆիլան, որն առաջին հարկի բնակիչ է, ու ջրհեղեից հետո վարձով բնակվում է հարևան շենքում, հույս ունի, որ կկարողանա բնակարան ձեռք բերել․ այսքան սպասելուց հետո պատրաստ է մի փոքր ևս սպասել:

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը