Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:20 31-08-2025

Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց

62-ամյա Գյուլխանում Բալայանին այս տարվա հունիսի սկզբին հանդիպեցի Բերդի համայնքապետարանում։ Նրա 7 հոգանոց ընտանիքը բռնագաղթել է Արցախի Ասկերանի շրջանի Ռեվ գյուղից։ Բալայանները մեկ տարի ութ ամիս ապրում են Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղում։ Գյոլւխանումը տառապում է շաքարախտ հիվանադությամբ, ամուսինը՝ սրտից հիվանդ է, նրանք ապրում են 38 տարեկան որդու, հարսի և անչափահաս 3 երեխաենրի հետ։ Տանը աշխատող չկա, միայն տղան օրավարձով բանվորություն է անում։ Նրանք Չինարիում ապրում են ուրիշի տանը, մշակում տնամերձ շատ փոքր հողամասը։

Բալայանները ՀՀ քաղաքացու անձնագիր ունեն։ Պետական աջակցությամբ Բերդ համայնքում բնակարան ձեռք բերելու ծրագրով նրանց պետք է տրվի յուրաքանչյուրի հաշվով 5 միլիոն դրամի սերտիֆիկատ՝ ընդհանուր 35 միլիոն դրամ։ Հիվանդ, հուզված Գյուլխանումը լացակումած պատմում էր, որ որքան էլ փնտրել են, հայտարարություն են տվել, 35 միլիոն դրամանոց կարգին տուն Բերդ համայնքում չեն գտել։

Իրենք Բերդ համայնքի Վարագավան գյուղում 15 միլիոն դրամ գնով տուն են հավանել, որին կից 3000 քառակուսի մետր հողամաս կա, Բալայանները մտադիր էին այն մշակել, դրանից եկամուտներ ստանալ։ Սակայն այդ տունը նորոգման կարիք ունի, իսկ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ գնված բնակարանի նորոգման համար 4 միլիոն դրամից ավել չեն կարող հատկացնել։ Գյուլխանումն ասաց, որ 35 միլիոն դրամից իրենք 15 միլիոն դրամով կարող էին գնել Վարագավան գյուղի այդ տունը, 5 միլիոն դրամով գնել հողամաս, մնացած 10 միլիոն դրամով նորոգել տունը։

Սակայն Տավուշի մարզպետարանում այդ հարցին ընթացք չեն տվել։ Բալայանները ցանկանում են մնալ, ապրել Բերդ համայնքում, հավանել են Վարագավան գյուղը, իրենց տեսած տունը, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով նրանց տան հարցը չլուծվեց։

Այսօր զանգահարեցի Գյուլխանում Բալայանին, նա ասաց, որ Բերդ համայնքում 35 միլիոն դրամով բարեկարգ, նորոգված տուն չեն կարողացել գտնել։ Ընտանիքին նաև տնամերձ հողամաս է հարկավոր, որ կարողանան մշակել, ապրել։ Պետական աջակցությամբ արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրով գնված տան նորոգման համար ընդամենը 4 միլիոն դրամ է նախատեսված, այդ գումարով Բալայանները չեն կարող Բերդ համայնքում գնված առանձանատունը հիմնանորոգել։ Գյուլխանում Բալայանը լրագրողիս հայտնեց, որ գուցե Իջևանում 35 միլիոն դրամով հարմար առանձնատուն լինի, իրենք այն գնեն, տեղափոխվեն Իջևան։

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2023թ․ Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում, բնակություն է հաստատել 780 ընտանիք,2970 անձ, որնց մի մասը անցած 2 տարում հեռացել է Տավուշից։ Պետական աջակցությամբ Տավուշի մարզում տուն է ձեոք բերել արցախցի ընդամենը 10 ընտանիք՝ մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո