Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:55 28-08-2025

Փաշինյանը ստում է․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը․

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՍՈւՏԸ
կամ
Ե՞ՐԲ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՊԼԱՆԸ

Խոսելիս այսօրվա ասուլիսին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին` Փաշինյանը փորձել է հակադարձել նրանց, ովքեր ասում են, որ հռչակագիրը իրավական ուժ չունի և չի կարող դիտարկվել որպես խաղաղության համաձայնագիր:

Փաշինյանն ասել է.

«Հիմա ասում են դա «հռչակագիր է»՝ իբր դրանով ուզում են նսեմացնել «հռչակագրի» նշանակությունը: Ես Ձեզ համար նորություն ունեմ և դուք գնահատեք լավ նորություն է, թե՝ վատ:
Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում այն փաստաթուղթը, որը 1994 թվականից մինչև վերջ բանակցվել է, անունը եղել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների միջև Հռչակագիր»: Այսինքն, եթե «հռչակագիրը» էդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները երեսուն տարի, այսինքն՝ 1994 թվականից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, էներգիան, նահատակների կյանքը զոհաբերել են «ոչինչ չարժեցող» մի թուղթ բանակցելու վրա: Թող իրենք էսօր ասեն, որ երբ իրենք «հռչակագիր» էին բանակցում, դա ոչ մի նշանակություն չուներ և թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին»։

Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է: Մինսկի խմբի հովանու ներքո քննարկվող այն փաստաթղթերը, որոնք արդեն հրապարակվել են, ունեն հետևյալ կարգավիճակներ:

1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (Всеобъемлющее соглашение по урегулированию нагорно-карабахского конфликта): 1997 հուլիս:

2. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (Соглашение о прекращении нагорно-карабахского конфликта): 1997 դեկտեմբեր:

3. «Ընդհանուր պետություն» անունն ստացած փաստաթուղթը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին», և, ինչքան էլ տարօրինակ է, վերնագրում չունի փաստաթղթի կարգավիճակի նկարագրություն, բայց «համաձայնագիր» հասկացությունը կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» վերնագրած ենթաբաժնի վերաբերյալ (О принципах всеобъемлющего урегулирования нагорно-карабахского вооруженного конфликта, Соглашение о статусе Нагорного Карабаха»): 1998 նոյեմբեր:

Այս ամենը կարող եք գտնել նշված թվականներին ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի անձնական կայքում (տե´ս մեկնաբանությունը): Մյուս փաստաթղթերը մինչև հիմա հրապարակված չեն որեև հեղինակավոր աղբյուրի կողմից: Բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ սերիական ստախոս Փաշինյանը հերթական սուտն է կիրառում իր ձախողումները պարտակելու նպատակով:

Ի դեպ, Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները, որոնք դու, քո իսկ խոստովանությանբ, մերժել ես` որ փրկես Հայաստանի անկախությունը:

Իսկը ժամանակն է հրապարակելու այդ պլանը և ապացուցելու մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացված այս առաջարկը պարունակել է սպառնալիքներ մեր անկախության համար և հենց այդ պատճառով էլ մերժվել է քո կողմից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ