Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:03 27-08-2025

Ռուբեն Հակոբյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, փոխեց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը։

Վերջինի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք և նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Հիշեցնենք՝ դատախազությունը հաստատել էր ընդդիմադիր քաղաքական գործչի մեղադրանքը: Հակոբյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Նախկին պատգամավորը կալանավորված էր հուլիսից: