Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 11:50 27-08-2025

Ինչքան էլ մեղադրենք Փաշինյանին ու նրա թիմին, պետք է նաև հիշենք, թե ովքեր են աջակցել Ադրբեջանին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի կրած պարտության հարցում՝ լինի 1920 թվականը, 2020 թվականը կամ մեր մոտիկ անցյալի այլ ժամանակահատված, մեր երկրի ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին:
Անշուշտ, մեր կրած պարտությունների հիմնական պատասխանատուն մենք ենք, չպետք է մեր սխալները փնտրենք դրսում, բայց պատմությունը սև-սպիտակ չէ:

Հայաստանի այսօրվա ընդդիմությունը և նրա վերահսկողության տակ գտնվող քաղաքական-փորձագիտական-լրատվական դաշտը գիտի մեկ, միայն մեկ մեղավորի անուն՝ Նիկոլ Փաշինյան:
Սակայն քննադատական բառ անգամ չկա Ռուսաստանի, Բելառուսի, նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի հասցեին: Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե անուղղակի, երբեմն ուղղակի, պաշտպանում են այդ երկրների և նրանց նախագահների քաղաքականությունը: Թուրքիային և Ադրբեջանին քննադատում են, որովհետև թուրք են և ադրբեջանցի:

Նույնն էր իրավիճակը 1920-ին և հետագա տարիներին: Հայ բոլշևիկները չէին անդրադառնում բոլշևիկ-քեմալական դավադրությանը և մեր սարսափելի պարտության ու տարածքային կորուստների մեջ մեղադրում էին բացառապես Դաշնակցությանը, որը հանրապետության գոյության երկուսուկես տարիներին հիմնական իշխող ուժն էր և Հայաստանը ղեկավարում էր միայնակ, որոշ ժամանակահատված՝ կոալիցոն կառավարության միջոցով:

Այսօր, ինչքան էլ մեղադրենք Փաշինյանին ու նրա թիմին, Փաշինյանի և նրա թիմի թույլ տված կոպտագույն սխալները, պետք է նաև հիշենք, որ.

ա/ Արցախի վրա հարձակվել է Ադրբեջանը,

բ/ Թուրքիան և մի քանի այլ երկրներ, այդ թվում Իսրայելը, Բելառուսը, զենքով աջակցել են Ադրբեջանին,

գ/ ՀԱՊԿ-ը չի կատարել իր դաշնակցային պարտականությունը, երբ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք,

դ/ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտականությունը, երբ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք,

ե/ 2010-ական թվականներից Ռուսաստանը զինել է Ադրբեջանին չորս միլիարդ դոլար արժողությամբ զենքով, որը մեր նախկին արտգործնախարարը համարել է բիզնես,

զ/ մենք չունենք գաղտնազերծված փաստաթղթեր, բայց մի շարք հայտարարություններ ապացուցում են, որ պատերազմի ժամանակ եղել է ռուս-թուրք-ադրբեջանական գործակցություն և պայմանավորվածություն՝ ընդդեմ Հայաստանի:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից