Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:15 24-08-2025

Քաջարանը տոնում է հիմնադրման 67-րդ տարեդարձը

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը օգոստոսի 24-ին նշում է հիմնադրման 67-րդ տարեդարձը։

Ինչպես հայտնում են Քաջարանի քաղաքապետարանից, տոնի առթիվ քաղաք են ժամանել Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների, իրավապահ համակարգի և ուժային կառույցների պաշտոնյաներ, հոգևորականներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչակազմի ներկայացուցիչներ։

Ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների՝ քաղաքի Եղբայրական պանթեոնում տեղի է ունեցել ծաղկեդրման արարողություն:

Ըստ աղբյուրի՝ միջոցառումները մեկնարկել են Քաջարանի կենտրոնական հրապարակում հյուրերի դիմավորմամբ, որին հաջորդել է նարդու առաջնությունը և ցուցահանդես։

Մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քաղաքի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորել է քաջարանցիներին։

«Ես տեսել եմ, թե ինչքան քաջ էին քաջարանցիները հայրենիքի պաշտպանության ժամանակ, միասնական և համակարգված իրենց ջանքն էին ներդնում մարզային գործին։ Քաջարանցիներն այս տարիների ընթացքում կերտել են իրենց ուրույն կերպարը։ Միասնականության շնորհիվ Քաջարանն օր օրի ավելի է ծաղկում և զարգանում։ Վերջին տարիներին համայնքի, կառավարության ԶՊՄԿ-ի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Քաջարանում։ Աշխատանքի քաջությունը տարածվում է նաև կրթության, արվեստի, մշակույթի, հոգևոր ոլորտներում, և մենք ամենօրյա զարգացում ենք տեսնում»,-ասել է Ղուկասյանը՝ կոչ անելով քաջարանցիներին՝ այսուհետ ևս միասնականությամբ հաղթահարել բոլոր խնդիրները՝ շարունակելով շենացնել քաղաքը։

Ըստ աղբյուրի՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շեշտել է՝ փոխվում են ժամանակներն ու սերունդները, բայց Քաջարանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը մնում է անփոփոխ:

«Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու կարողությամբ մեզնից յուրաքանչյուրն արել և անում է առավելագույնը, որ Քաջարան այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ մեր քաղաքը: Մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում, հանուն մեր քաղաքի արել և անում ենք առավելագույնը՝ այն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար»,- նշել է Փարամազյանը:

Ինչպես ընդգծել են քաղաքապետարանից՝ Քաջարանն այսօրվա տոնակատարություններով նշում է ոչ միայն իր 67-ամյակը, այլև հարուստ պատմության, հերոսական անցյալի ու արդիական քաղաքային կյանքի համատեղումը։

Տոնական միջոցառումների շրջանակում քաջարանցիները վայելել են Հայաստանի պարի պետական անսամբլի կատարումները։ Օրվա երկրորդ կեսին բացվել է գաստրոցուցահանդես, իսկ երեկոյան Քաջարանի մարզադաշտում տեղի կունենա համերգ։

Տոնական տրամադրությունն ամփոփվելու է հրավառությամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին