Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:05 22-08-2025

Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում զանգեզուրյան միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը․

«Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում զանգեզուրյան միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը` հերթական անգամ խաբելով հայ ժողովրդին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, բացի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Եռակողմ հռչակագրից, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմամի երեք հուշագիր.

1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին.
2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին.
3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:

ԻՍԿ ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ.

Այս երեք հուշագրերից, որոնք Փաշինյանն ու նրա քարոզչական մեքենան գիշեր-ցերեկ թմբկահարում են որպես մեծ նվաճում, այս երեք հուշագրերից և ՈՉ ՄԵԿՆ ահա, ՍՏՈՐԱԳՐՈւՄԻՑ 12 ՕՐ ԱՆՑ, չի ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ:

Օգոստոսի 21-ին տված ասուլիսում Փաշինյանը փորձում էր ձևեր թափել, թե Վաշինգտոնյան համաձայնության ամբողջ բովանդակությունը բացված է մեկ-էջանոց ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ մեջ, և առաջարկում էր մեր հանրությանը ձեռք բերված համաձայնությունների մասին դատել` հիմնվեկով եռակողմ հռչակագրի տեքստի վրա:

Այստեղ է թաղված Փաշինյանի նոր Մեծ Խաբեության շան գլուխը: Բան այն է, որ Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է հենց 1)-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից: 2)-րդ և 3)-րդ հուշագրերը չեն հրապարակվում այն պատճառով, որ դրանց գաղտնազերծման դեպքում` է´լ ավելի կցցվեր այն հանգամանքը, որ չի հրապարակվում առաջին հուշագրի տեքստը:

Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է իրեն դեմոկրատական և թափանցիկ իշխանություն հորջորջող Փաշինյանի ռեժիմը այդքան բացայտ արհամարհել սեփական ժողովրդին և հանրությանը:

Հայոց լրատվամիջոցներին հորդորում եմ պահանջել կառավարությունից պատասխանել հետևյալ պարզ հարցերին:

1. Ինչպե՞ս են ձևակերպված 99 տարով Ադրբեջանը Նախիջևանին կապող հայկական տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանները ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին» ՀՀ և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստում:

2. Արդյո՞ք վերոհիշյալ հուշագրերը գաղտնագրվել են որևէ պետական մարմնի կողմից համաձայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի, ո՞ր պետական մարմինն է գաղտնագրել հուշագրերը և ի՞նչ հիմնավորմամբ:

3. Եթե գաղտնագրված չեն, ապա ի՞նչու չեն հրապարակվել, ստորագրումից արդեն 12 օր անց»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից