Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:44 21-08-2025

«Խաղաղության» հաստատման հիմքը Արցախի բռնազավթումն էր․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն արդեն երկու տարի։

Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմփկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։ Եվ դա շատ լավ գիտի նաև միջազգային հանրությունը, որ Արցախի հայաթափումից հետո հայ-ադրբեջական ռազմական բախման հավանականությունը հասել էր նվազագույնի, այնպես, ինչպես բոլոր կոնֆլիկտներում, երբ կողմերից մեկը հաղթում է և հասնում է իր նպատակին, դրան հաջորդում է խաղաղությունը։ Նույն տրամաբանությամբ, 1994թ․ հետո պատերազմի բացակայության հիմքը ոչ թե ստորագրված փաստաթուղթն էր, այլ Արցախյան պատերազմում մեր ջախջախիչ հաղթանակը։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը, պատճառը, նպատակը եղել է Արցախը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես։ Եվ Արցախի հարցը փակելու այդ պրոցեսը սկսվել է Լաչինի միջանցքի փակմամբ և ավարտվել Արցախի ամբողջական հայաթափմամբ։

Արդյունքում, արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի։
Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է, հատկապես՝ իշխանությունների կողմից խաղաղության և պատերազմի մասին անիմաստ և անբովանդակ քննարկումները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով

Ձեզ գուցե հետաքրքրի