Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:31 18-08-2025

Հրդեհ՝ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում․ դեպքի վայրում են պարեկներն ու շտապօգնության բժիշկները․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղում տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, նշված գյուղի 2 տներում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում են տների սեփականատերերի ինքնությունները:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։