Ներքին 1 տարի առաջ - 21:29 14-08-2025

Կայքը չի աշխատել ամբողջ օրը, հիմա էլ տոմս չկա. ֆուտբոլասերներն ահազանգում են

Oragir.News -ը ահազանգ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնք նշում են, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը սպառված են։ Այն մարդիկ, ովքեր ցանկացել են տոմս գնել՝ tickets.ffa.am կայքի խափանումների և անհասկանալի «հերթային համակարգի» պատճառով, չեն կարողացել։

«Կայքը չի աշխատել ամբողջ օրը, հիմա էլ տոմս չկա»,- բողոքում են նրանք։

Ձեռնունայն մնացած քաղաքացիներն իրենց խաբված են զգում և բացատրություն պահանջում նման անբարեխիղճ մոտեցման համար։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Ամենից շատ դիտված