Ներքին 1 տարի առաջ - 11:47 14-08-2025

Ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստ ազատվել է պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է որոշում, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող Ալբերտ Խաչումյանին, Կարեն Մելքոնյանին և Արսեն Սադոյանին պարտադիր զինծառայությունից ազատել։

Ֆուտբոլիստներին շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու որոշման ընդունմամբ պետբյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ձեզ գուցե հետաքրքրի